-
18.11.2020|
13:16
ՀՀ Ա նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Ֆեյսբուքում նա նշել է, որ աննպատակահարմար է գտնում իր հետագա գործունեությունն այդ պաշտոնում։
-
18.11.2020|
13:13
Իրեն համարելով ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մտադիր չէ հրաժարական տալ և պատրաստ է լծվել այդ իրավիճակը հաղթահարելու գործին։
-
18.11.2020|
12:46
Երեկ հրաժարական է ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ տեղեկությունը հաստատել է նախարարության խոսնակ Աննա Բաղդասարյանը։
-
17.11.2020|
22:39
ԱԳ փոխնախարարի պաշտոնից ազատված Շավարշ Քոչարյանը Twitter-ի միկրոբլոգում հայտնել է, որ պաշտոնից ազատվելու դիմումը գրել է նոյեմբերի 10-ին։ «Ընդունվեց իմ նոյեմբերի 10-ի հրաժարականը՝ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից», - գրել է Քոչարյանը։
-
17.11.2020|
22:27
Վարչապետի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից՝ տեղեկացնում է կառավարության էլեկտրոնային կառավարման կայքէջը:
-
17.11.2020|
22:21
ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը՝ բոյկոտելով գումարված նիստը: ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ այսօր այս դալիճում միայն մեկ օրակարգով նիստ պետք է տեղի ունենա, և դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է:
-
17.11.2020|
22:12
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել։ Ֆելիքս Ցոլակյանը ԱԻ նախարար էր 2018 թվականի հոկտեմբերից:
-
17.11.2020|
15:08
Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը:
-
17.11.2020|
15:08
Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերները», ովքեր, մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, առաջնագծի փոխարեն գտնվում էին իրենց սեփականատերերի համար իշխանությունը զավթելու առաջնագծում:
-
17.11.2020|
15:03
Այս ծանր օրերին ոմանք փորձում են ժողովրդի ցասումը ներկայացնել աթոռակռիվ. չկա նման բան ու չի կարող լինել՝ ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: